Լարված վիճակ՝ Զարթոնքում. գյուղապետի կողմնակիցները հարձակվել, իսկ նրա թոռը կրակել է համագյուղացիների վրա |tert.am|

tert.am: Արմավիրի մարզի զարթոնք համայնքում այսօր առավոտից կրկին լարված վիճակ է: Այս մասին ասաց համայնքի բնակիչներից Կարեն Ղազարյանը:

«Վաղ առավոտից համայնքապետի կողմից հարձակումներ են եղել մեզ վրա, հարձակվել են բողոքող բնակիչների վրա, ծանր վնասվածքներ ենք ստացել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Զարթոնք գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական  ճանապարհը՝ պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը:

Կարեն Ղազարյանը տեղեկացրեց, որ բնակիչների վրա հարձակումներից հետո, զարթոնքցիները փակել են միջպետական երկաթուղին:
«Գյուղապետի թոռն անձամբ ինձ վրա է կրակել «վինչեսթր» հրացանով՝ ոստիկանների աչքի առաջ»,- ասաց նա:

 

x