Զարթոնքի բնակիչները Դավիթ Սանասարյանի այցից հետո բացեցին Գյումրի- Երևան երկաթգիծը |armenpress.am|

armenpress.am։ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի այցից հետո բացեցին գյուղի մոտակայքով անցնող երկաթգիծը: Երկաթգիծը փակվել էր ապրիլի 13-ի առավոտյան գյուղում հնչած կրակոցներից հետո:

Դավիթ Սանասարյանը գյուղացիներին առաջարկեց բացել երկաթգիծը և ներկայացնել իրենց պահանջները: Երկաթգիծը փակած բնակիչները որոշեցին ՊՎԾ պետի հետ միասին ուղևորվել գյուղապետարան:

x