Ռուանդա․ ցեղասպանությունից՝ բարեկեցության կղզի Աֆրիկայում

The News York Times

Այն ցեղասպանությունների պատմության վառ օրինակ է, թե ինչպես միջազգային խաղապահ ուժերը չեն կարողանում արդարացնել իրենց անունը։

25 տարի առաջ՝ 1994 թ․ ապրիլի 7-ին, Ռուանդայի բնակչության մեծամասնություն կազմող հուտուները սկսեցին իրականացնել նախապես մշակված իրենց ծրագիրը՝ ոչնչացնել փոքրամասնություն կազմող տուտսիներին, ում անվանում էին դավաճան։ 100 օր անց, երբ սպանությունները վերջապես դադարեցին, զոհերի թիվը կազմեց մոտ մեկ միլիոն՝ մեծամասմբ տուտսիներ, բայց սպանվածների մեջ կային նաև սովորական հուտուներ, որոնք ընդդիմացան արյունահեղությանը։

Զոհերի թիվն ուղղակի սարսափելի էր, սակայն դարձավ շատ ավելի սահմռկեցուցիչ, երբ սպանությունների ալիքն անցավ հարևան Կոնգոյի դեմոկրատական հանրապետության տարածք` հրահրելով երկարատև ու արյունոտ հակամարտության Աֆրիկայի մեծ լճերի տարածաշրջանում։ Բացի արյունահեղությունից, սեռական բռնությունը դարձավ պատերազմի անբաժանելի մաս։ Կանայք ենթարկվում էին խմբակային բռնաբարությունների, ինչը նաև ՁԻԱՀ-ի կտրուկ տարածման պատճառ հանդիսացավ։

Բռնությունների հետևանքով ծնված երեխաները մերժված էին հասարակության կողմից՝ ստանալով «մարդասպանների երեխաներ» անունը։

Հութու տղամարդ, ում դեմքը աղավաղվել է հութուի հրոսակախմբի կողմից, որը կասկածում էր նրան Տուտսիի փախստականներին աջակցելու մեջ։

Ջեյմս Նաքթվեյի անձնական արխիվ, «Հուդ» արվեստի թանգարան, Դարթմութ

 Արյունահեղ հաշվեհարդար Ռուկավայի շրջանում․ Կաբգայ, Ռուանդա․ Ապրիլ 1994

Ռուանդացի աղջիկ, ով փրկվել է խմբային բռնությունից՝ նստած իր ընտանիքի ունեցվածքի մոտ Գոմայի ճանապարհին (Ներկայումս Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)․ Դեյվիդ Թուրնլեյ/ Քորբիս, Գեթթիի լուսանկարներից

Այն նույն տարին, երբ Նելսոն Մանդելան ընտրվեց Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահ` դառնալով Աֆրիկա մայրցամաքում հույսի ու դժվարությունների հաղթահարման խորհրդանիշ, Աֆրիկան միջազգային հանրութայն համար դարձավ կատակլիզմերի, անարխիայի ու բռնության կենտրոն։

Սակայն միայն Աֆրիկան չէ, որ մեղավոր է կատարվածի համար։

ԱՄՆ-ն, սարսափած ամիսներ առաջ Սոմալիում տեղի ունեցած Մագադիշոյի ճակատամարտում ամերկյան զինվորների սպանություններից ու կրած տանջանքներից, չուներ միջամտելու ոչ մի ցանկություն։ Այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը տարիներ հետո Ռուանդա այցի ժամանակ ասել էր՝ «չեմ կարծում, որ մենք կարող էինք կանգնեցնել բռնությունները, սակայն, կարծում եմ, մենք կարող էինք այն նվազեցել։ Ու ես զղջում եմ դրա համար»։

Ֆրանսախոս Աֆրիկայի կարևորագույն դերակատար Ֆրանսիան երկար տարիներ մեղադրվել է հուտու առաջնորդներին աջակցելու համար ոչ միայն սպանություններից առաջ, այյլև՝ ընթացքում։ Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն ֆրանսիացի զինվորների անվանել է «ցեղասպանության մասնակից», մեղադրանք, որը հերքել է Ֆրնասիայի նախկին վարչապետ Էդուարդ Բալլադյոն՝ այն անվանելով «սեփական շահերից բխող սուտ»։

Սակայն 2019թ․ ապրլի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի կարգադրությամբ ստեղծվեց փորձագտների խումբ, որը 2 տարվա ընթացքում պետք է իրականացնի ուսումնասիրություն՝ պարզելու Ֆրանսիայի դերը Ռուանդայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ։

Պաուլ Կագամե (ձախից), Ռուանդայի պատրեոտիկ ֆրոնտի առաջնորդ․ Կիգալի մոտ, 1994 

Գիլես Պերրես․ Մագնում ֆոտոս

Հարյուրավոր լքված դանակներ Ռուանդայի և Տանզանիայի սահմանին։ Հութու փախստականներին թույլատրվել էր հատել սահմանը՝ զենքերը թողնելու պայմանով․ Դեյվիդ Թուրնլի/ Քորբիս․ Գեթթիի լուսանկարներից



ՄԱԿ-ը, որը Ռուանդայում տեղի ունեցած սպանությունների նախօրեին երկրում ուներ 2,500 զինվոր, մեղադրվում է, որ թույլ չտվեց իր զորքերի հրամանատար կանադացի գեներալ–մայոր Ռոմեո Դալլյեին խուզարկել հուտուների գաղտնի զինապահեստը, որտեղ պահվող զենքն առանձնացվել էր հատուկ պլանավորվոծ սպանությունների համար։ Այն ժամանակ Քոֆի Անանը, որը հետագայում դարձավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, խաղաղապահ գործողությունների պատասխանատուն էր։ Տարիներ անց, անդրադառնալով սպանություններին, նա ասաց․ «Մենք բոլորս պետք է խորապես զղջանք, որ չարեցինք ավելին՝ կանխելու տեղի ունեցածը»։

Սակայն պատմությունն ապացուցում է, որ Ռուանդայի դասը բավարար չէր ու չկարողացավ կանխարգելել հետագա ոճրագործությունները։ Ընդամենը Ռուանդայի ցեղասպանությունից մեկ տարի անց հենց Եվրոպայում, Բոսնիական Սրեբրենիցա քաղաքը դարձավ ցեղասպանական կոչերի ու ՄԱԿ-ի զգուշացումների անհամատեղելիության օրինակ։ Չնայած հոլանդական խաղապահների ներկայության՝ Սրեբրենիցայում սպանվում է 8,000 բոսնիացի մահմեդական։

Աֆրիկյան խորհուրդը մատնանշում է Ռուանդայի ողբերգության բազաթիվ մեղավորների՝ սկսած Բելգիայի կաթոլիկ եկեղեցուց ու նախկին գաղութային իշխանություններից։



Ցեղասպանությունը սկսելու համար պատրվագ դարձավ 1994թ․ ապրիլի 6-ը, երբ ուղղաթիռը, որի վրա գգտնվում էին Ռուանդայի հուտու նախագահ Ջուվենալ Հաբյարիմանան ու հարևան Բուրունդիի նախագահ Կիպրիեն Նտարյամիրան, կործանվում է հարվածից Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիին մոտենալու ըմթացքում։ Այդպես էլ չբացայտվեց, թե իրականում ով խոցեց ինքնաթիռն, ու արդյոք ցեղասպանությունն արդեն երկար ժամանակ պլանավորված չէր, ու անհրաժեշտ էր ընդամենը մի կայծ հետագա ոճրագործությունների սանձազերծման համար։

Հաշված ժամեր անց սպանությունները սկսվեցին։ Կառավարական էլիտար ուժայինները՝ սարսափազդու ինտերահամվե, հուտու ոստիկանության աջակցությամբ, որը կարելի է թարգմանել որպես «նրանք, ովքեր աշխատում են միասին», շրջապատեցին ու սպանեցին տուտսիների ռազմական ու քաղաքական առաջնորդներին։ Ճանապարհներին տեղադրվեցին անցակետեր՝ հայտնաբերելու այն Ռուանդայի քաղաքացիներին, ում փաստաթղթերում տուտսի նշում կար։

Այդ տարանջատումը գալիս էր դեռ 1930-ական թվականներից, որի հեղինակներն էին բելգիական գաղութային իշանությունները։ Ինչպես և իրենց գերմանացի նախորդները, բելգիական իշխանությունները նախապատվություն էին տալիս տուտսիական էլիտային՝ մինչև 1959թ, երբ հուտուները դարձան մեծամասնություն։

Գյուղական վայրերում, որտեղ հուտուներն ու տուտսիները խառնվել էին իրար, ու անգամ կային խառը ամուսնություններ, պետական քարոզչությունը ռադիոյի ու թերթերի մոջոցով կոչ էր անում հուտուներին վերցնել ձեռքի տակ եղած ցանկացած զենք՝ մաչետեներ, դանակներ, մահակներ, ու սպանել կամ վիրավորել իրենց հարևաններին։
Երկրում աշխատող օտարեկրացիները էվակուացվեցին։ Մարդկանց սպանում էին եկեղեցիներում ու տներում, արտերում ու ճանապարհներին, մարզադաշտերում ու անցակետերում։



Ինչպես և Կամբոջայում 1970-ական թվականներին Կարմիր կխմերների վայրագությունների ժամանակ, ապագա սերունդները ժառանգեցին մի մղձավանջ, որի խորհրդանիշ դարձան ճանապարհների երկայնքով շարված սպանվածների գանգերը։

1990թավականին Ռուանդայում սկսել էր քաղաքացիական պատերազմ կառավարական ուժերի ու Ռուանդայի հայրենասերական միության ապստամբների միջև։ Վերջիններիս առաջնորդն էր տուտսի Պոլ Կագամեն, որը 2000թ-ից երկրի նախագահն է: 1994թվականի ցեղասպանությունը նոր զարկ տվեց քաղաքացիական պատերազմին՝ խախտելով ժամանակավոր զինադադարը։

Հայրենասիրական միությունը 1994թ․ հուլիսի սկզբին ձեռնարկեց լայնածավալ հարձակում՝ գրավելու մայրաքաղաք Կիգալին։ Ռուանդայում սպանությունները դադարեցին, սակայն միջէթնիկական մեղադրանքները շարունակվում էին։ Երկիրն ավերակների էր վերածվել, դիակները թաղված չէին, բնակչությունը ոչնչացված էր տուտսիների սպանության պատճառով, ինչը հետագայում ուղեկցվեց նաև հուտու փախստականների հոսքով դեպի Կոնգո, իրավիճակ, որին հետևեց Ռուանդայի բարգավաճման, սակայն միաժամանակ անորոշ ու երկիմաստ մի շրջան։

Հետագա տարիներին բարձրացվում էին հարցեր հետցեղասպանական արդարադատության ու այն գնի վերաբերյալ, որ Ռուանդայի բնակիչները վճարեցին նախագահ Կագամեի օրոք հաստատված բարեկեցության ու կայունության համար։



2000թվականին ընտրված նախագահը դարձավ Արևմտյան առաջնորդների ու դոնորների սիրելին, ներառյալ՝ Բիլ Քլինթոնին ու Բիլ Գեյտսին։ Երկրի քաղաքներն աչքի էին ընկնում մաքուր փողոցներով ու հանցագործությունների ցածր ցուցանիշով, տնտեսությունն արագ աճում էր։ Կագամեի երկրպագուները նրան համեմատում էին Սինգապուրի առաջնորց Լե Կուան Յուի հետ, ով ավտորիտար համակարգը համատեղեց երկրի զարգացման ու բարգավաճման հետ։

Կագամեի իշանությունն գնալով դառնում էր էլ ավելի ուժեղ ու անհանդուրժող այլակարծության նկատմամբ՝ ստանալով ավելի մեծ լիազորություններ։ Ինչպես նշել էր լրագրող Միքելա Ռոնգը “The Guardian”-ում տպագրված հոդվածում՝ «Արևմտյան երկրները, որոնք ոչինչ չարեցին՝ կանխելու զանգվաժային սպանությունները, այդ պահից Ռուանդայի հետ շփվում են «մետաքսյա ձեռնոցներով»՝ մասամբ նաև գիտակցելով իրենց մեղքը»։

Նախագահ Կագամեն կարող էր պաշտոնավարել ընդամենը 2 անգամ, սակայն 2015թվականին Ռուանդայում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե։ Նոր սահմանադրությունը Կագամեին իրավունք տվեց մնալ պաշտոնում մինչև 2034թվականը։ 2017թվականի նախագահական ընտրություններում Կագամեն հաղթեց՝ հավաքելով ձայների 98․8 տոկոսը։ Նրա 2 հիմնական հառակորդներն էին Դայանա Ռվիգարան, ում թեկնածությունը համարվեց անօրինական, իսկ հետագայում նա ձերբակալվեց, և Վիկտոր Ինգաբիրեն, որն այդ ժամանակ արդեն գտնվում էր անազատության մեջ:



Աջ խմբերն արձանագրում էին Ռուանդայում տեղի ունեցած չարաշահումներն ու մեղադրում պաշտոնյաներին իրենց հակառակորդների ու քննադատների նկատմամբ հետապնդումների մեջ Ուգանդայում, Կենիայում, Հարավային Աֆրիկայում ու Եվրոպայում։ 2014թվականին Յոհանեսբուրգի շքեղ հյուրանոցներից մեկում հայտնաբերվել էր Կագամեի ժամանակ արտաքին հետախուզության նախկին ղեկավարի ու հայտնի այլախոհ Պատրիկ Կարեգեյայի դիակը։ Կիգալին հերքեց սպանության մեջ մեղավոր լինելու բոլոր մեղադրանքները։

2014թվականին՝ ցեղասպանոթյունից 20 տարի անց, The News York Times թերթը Ռուանդան անվանում է «կարգուկանոնի և բարեկեցության կղզի՝ աղքատ ու քաղաքականապես անկայուն տարածաշրջանում»։

Բայց, թվելով քաղաքացիական ու քաղաքական իրավունքների նկատմամբ սահմանափակումները, ներառյալ ձեռբակալություններն ու խոշտանգումները, մարդկանց անհետացումներն ու սպանությունները, եզրափակելով հոդվածը՝ հեղինակը նշում է․ «Միայն հասցեագրելով Ռուանդայի թունավոր ժառանգությունը՝ կարելի է կանխել հետագա ողբերգությունները, ու սա ամենալավ ճանապարհն է՝ հարգելու Ռուանդայում տեղի ունեցած սպանությունների զոհերին»։

x