Իսրայելը Սիրիայի ուղղությամբ օդային հարված է հասցրել |tert.am|

tert.am: Այսօր սիրիական Համա շրջանի Մասյաֆ քաղաքի շրջակայքում կառավարական զորքերի հակաօդային պաշտպանության միջոցները մի քանի իսրայելական հրթիռ են խոցել, հաղորդում է Reuters գործակալությունը։

Հաղորդվում է, որ գիշերն իսրայելական ռազմական ինքնաթիռները, թռիչք իրականացնելով Սիրիայի օդային տարածքում, հարված են հասցրել ռազմական հենակետերից մեկի ուղղությամբ: Հակաօդային պաշտպանության ուժերին հաջոցվել է խոցել հրթիռներից մի քանիսը, սակայն հարձակման հետևանքով մի քանի շինություն է վնասվել, ինչպես նաև տուժել է 3 զինվոր։

x