ՊՎԾ-ն Զարթոնքի գյուղապետարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքը կուղարկի դատախազություն

armenpress.am: ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի գյուղապետարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքը կուղարկի ՀՀ Գլխավոր դատախազություն: Այս մասին ապրիլի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը:

«Ուսումնասիրության և մշտադիտարկման արդյունքում որոշակի խնդիրներ հայտնաբերվել են: Նախնական տեղեկանք ունենք, որն ամփոփվում է: Տեղեկանքում արտացոլվել են առերևույթ հանցագործության մասին վկայող հանգամանքներ, որոնք բնականաբար համապատասխան ընթացք են ստանում: Ամենայն հավանականությամբ երկուշաբթի օրը կստանան համապատասխան ընթացք՝ տեղեկանքը, որպես հանցագործության մասին հաղորդում, կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասաց Քարամյանը:

Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը նշեց, որ երկուշաբթի օրը հանդես կգա հայտարարությամբ:

x