ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Range Rover ավտոմեքենաի պետհամարանիշը դիվանագիտական է |fip.am|

FIP Փաստերի ստուգման հարթակը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ նրա՝ Արարատի մարզ կատարած այցի վերաբերյալ։

Ինչպես երևում է տեսանյութում, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այս հանդիպմանը գնացել է Range Rover ավտոմեքենայով, որի պետհամարանիշը դիվանագիտական է՝ «36 D009 AM» և պատկանում է ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը:

Դիվանագիտական համարանիշով մեքենաները Հայաստանում ունեն որոշակի արտոնություն։ Ճանապարհային ոստիկանությունն այս մեքենաները չի կանգնեցնում, վարչական տուգանքներից ևս այս մեքենաները ազատված են»։

 

 

 

x