Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում կպատասխանի հարցերին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով․

«Սիրելի հայրենակիցներ.
Ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:

Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել:
Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ likeել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը, ապրիլի 19-ին՝ ժամը 20.00»: 

 

x