ԵՄ-ի երկրները վերջնականապես համաձայնեցրին ԱՄՆ-ի հետ առեւտրական բանակցություների սկիզբը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության երկրներն ավարտել են ԱՄՆ-ի հետ պաշտոնական առեւտրական բանակցությունների անցկացման մանդատի համաձայնեցումըԱյս մասին հայտնել Է Reuters-ը:

Գործակալության տեղեկություններով՝ այդ երկխոսությունն սկսելու օգտին քվեարկել Է Եվրամիության երկրների մեծամասնությունը, նշվում Է, որ Ֆրանսիան դեմ Է քվեարկել, իսկ Բելգիան ձեռնպահ Է մնացել: Բանակցություններում խոսքը կվերաբերի արդյունաբերական ապրանքների մաքսերի իջեցման հնարավորությանը եւ Եվրոպայի ընկերությունների համար ԱՄՆ-ի սանդարտների կատարման պարզեցմանը:

x