Ստեփանակերտը թույլ կտա տեսակցել ադրբեջանցի դիվերսանտներին.Դավիթ Բաբայան |panarmenian.net|

panarmenian.net:Ստեփանակերտը պատրաստ է թույլ տալ Արցախի Հանրապետության տարածքում կալանքի մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների հարազատների այցերը: Այս մասին  ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նա նշել է, որ արցախյան կողմը թաքցնելու ոչիչ չունի, քանի որ հարգում է ադրբեջանցի կալանավորների իրավունքները, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ խոշտանգում են մոլորված ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներին: Բաբայանը հավելել է, որ նրանք նույնիսկ տեսակապով շփվում են հարազատների հետ:

Ըստ Բաբայանի, Արցախը մշտապես հանդես է եկել հակամարտության կողմերի միջև փոխվստահության ձևավորմանը նպաստող առաջարկություններով:

x