Հունգարիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը |panarmenian.net|

panarmenian.net։ Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի և Եվրոապական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրն ընդունվել է միաձայն:

2013 թվականին Հունգարիան արտահանձնել է Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար:

Այդ ժամանակ ՀՀ-ն խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք չեն վերականգնվել մինչև օրս:

x