Ոստիկանություն բերման ենթարկված և հիվանդանոցում մահացած քաղաքացու վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ ստուգման |tert.am|

tert.am: «Երիտասարդին դաժան ծեծել են ոստիկանությունում, փորձել «գործ սարքել գլխին»․ երիտասարդը հիվանդանոցում մահացել է» վերտառությամբ մամուլի հրապարակումները Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ ստուգելու:

Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նշենք, որ օրերս ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Մկրտչյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ օրեր առաջ նախկինում դատապարտված իր եղբորը՝ Էդգար Ծատինյանին ոստիկանները բերման են ենթարկել, բռնություն կիրառել նրա նկատմամբ և ստիպել սուտ ցուցմունք տալ՝ սպառնալով, թե թմրանյութով տոպրակ կգցեն գրպանը:

Գրառման մեջ նշվում էր, թե Էդգար Ծատինյանը անճարությունից կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որից հետո վատացել է նրա ինքնազգացողությունն, ու նրան տեղափոխել են հիվանդանոց:

 

x