Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ամբողջությամբ դադարեցրել են համագործակցությունը |aysor.am|

aysor.am: Ռուսաստանն այժմ ոչ մի ոլորտում չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Քաղաքացիական և ռազմական ուղղությամբ համագործակցությունը լիովին դադարեցված Է»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով, շփումների կասեցման նախաձեռնողը դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքը:

Գրուշկոն ավելացրել է, որ ՆԱՏՕ-ն չունի հարաբերությունների ստեղծված ճգնաժամից դուրս գալու պլան, մինչդեռ Մոսկվան հույս ունի, որ դաշինքի հետ ռազմական հակամարտությունից կհաջողվի խուսափել:

«Դա աղետալի կլիներ ամբողջ մարդկության համար»,- հայտարարել է դիվանագետը:

Նա նաև անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ դաշինքի ռազմական ծախսերը Ռուսաստանի համապատասխան ծախսերը գերազանցում են 22 անգամ:

x