Դատարանը որոշեց կալանավորել Միհրան Պողոսյանին |aysor.am|

aysor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշեց բավարերել ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պոսոսյանին կալանավորելու մասին։ Այս մասին տեղեկացրել են ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք՝ Միհրան Պողոսյանը 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել էր որպես մեղադրյալ այն բանի համար, որ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

x