Ֆրանսիայի նախագահը խոստացավ վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը |armenpress.am|

armenpress.am:  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել Է Ֆրանսիայի ժողովրդին, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի: Այդ մասին, ինչպես ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է իրադարձությունների վայրից Ֆրանսիայի նախագահը լրագրողներին հայտարարել Է տաճարի հրապարակում: 

«Ես հանդիսավոր կերպով ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը: Ապրիլի 16-ից միջոցների հանգանակություն կսկսվի ինչպես Ֆրանսիայում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս»,- ասել Մակրոնը:

«Այդ տաճարը Ֆրանսիայի պատմության մասն Է: Մենք հպարտանում ենք նրանով, մենք կարողացանք այն կանգնեցնել ավելի քան 800 տարի առաջ, մենք այն բարելավել ու լրակառուցել ենք դարեր ի վեր»,- հիշեցրել Է նա:

«Ես հանդիսավոր խոստում եմ տալիս, որ այդ նախագիծը կիրականացվի առաջիկա տարիներին: մենք դրա համար գործի կդնենք լավագույն տաղանդներին, նրանք շատ են լինելու, նրանք արժանի ավանդ կներդնեն վերականգնման գործում»,- հավելել Է Մակրոնը:

 

x