Բրազիլիան դուրս է գալիս Հարավամերիկյան ազգերի միությունից |news.am|

news.am: Երկուշաբթի Բրազիլիան հայտարարել է Հարավամերիկյան ազգերի միությունից դուրս գալու մասին: Այս մասին նշված է Լատինական Ամերիկայի խոշորագույն երկրի ԱԳՆ կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բրազիլիայի կառավարությունն ապրիլի 15-ին անվավեր է հայտարարել Հարավամերիկյան ազգերի միության հիմնադիր պայմանագիրը՝ ավարտելով այս կազմակերպությունից  դուրս գալու նախատեսված ընթացակարգը: Որոշման մասին պաշտոնական իազեկումը փոխանցվել է Էկվադորի կառավարությանը»,- նշված է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

x