Երևանի հետ բանակցելիս խորապես որոշ պահեր հասկացանք․ Էլմար Մամեդյարով |panarmenian.net|

panarmenian.net։ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ մի քանի առաջարկ է քննարկվել, որոշ լուծումներ ընդունվել են:

«Անցկացվել են լայն սուբստանտիվ բանակցություներ: Սկզբից տեղի է ունեցել ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Կոնկրետ մոտեցումներով քննարկվել են այն հարցերը, որոնք մինչ օրս խանգարել են բանակցությունների առաջխաղացմանը: Չեմ կարող ասել ամբողջական առաջխաղացման մասին:

Սակայն, մենք կարողացանք ավելի մանրակրկիտ ու խորը հասկանալ այն պահերը, որոնք խնդիրներ են առաջացնում հայկական կողմի հետ»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Haqqin.az-ը:

«Բնականաբար, մեկ հանդիպումով բոլոր հարցերը չեն լուծվի: Այս հանդիպման նվաճումն այն էր, որ մենք հասկացանք ինչ խնդիրներ կան: Օրինակ, Հայաստանն առաջ է քաշում կարգավիճակի և անվտանգության հետ կապված խնդիրները: Իսկ մենք, առաջին հերթին, շեշտը դնում ենք գրավյալ տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու և փախստականների վերադարձի վրա: Քննարկումներն անցկացվել են այս 4 հարցի շուրջ, որոշվել է շարունակել բանակցությունները»,-ասել է Մամեդյարովը:

x