ԵՄ-ն պատրաստ է Ֆրանսիային ցանկացած օգնություն ցույց տալ Աստվածամոր տաճարի հրդեհի կապակցությամբ |news.am|

news.am: Եվրահանձնաժողովը պատրաստ  է քաղաքացիական պաշտպանության իր եվրոպական մեխանիզմը գործարկել Ֆրանսիային Աստվածամոր տաճարի հրդեհի կապակցությամբ ցանկացած օգնություն ցույց տալու համար: Այս մասին ասվում է Բրյուսելում տարածված հումանիտար օգնության եւ ճգնաժամային կառավարման եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի հայտարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Եվրահանձնաժողովը պատրաստ  է քաղաքացիական պաշտպանության իր եվրոպական մեխանիզմը գործարկել Ֆրանսիային ցանկացած անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար, - ասել է նա,-սարսափելի հրդեհի կապակցությամբ մենք անդադար կապի մեջ ենք Ֆրանսիայի իշխանությունների հետ»:

Եվրոպական քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը հնարավորություն է տալիս բոլոր երկրներին արագ ցանկացած ռեսուրս (փրկարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, մասնագետներ, բժշկական անձնակազ) տրամադրել, որոնք կարող են անհրաժեշտ լինել արտակարգ իրավիճակում հայտնված ԵՄ երկրին, որը  նա չի կարող ինքնուրույն հաղթահարել:

Ստիլիանդիսը, որը Եվրահանձնաժողովում պատասխանատու  է արտակարգ իրավիճակների արձագանքման համար, իր հիացմունքն է արտահայտել Փարիզի հրշեջների մասին, որոնք իրենց ամբողջ փորձն օգտագործել են Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի դեմ պայքարի համար»:

Հրշեջներին հաջողվել է կանգնեցնել կրակի տարածումը եւ փրկել տաճարի երկու զանգակատները:

x