Սա է մեր ասածը, որ ծառայությունը ոչ թե անպայման առաջին գիծ կանգնելով, այլ մի քիչ այն տարածքներում լինի, որտեղ այդքան վտանգավոր չէ․ Գագիկ Ծառուկյան

«Հարգելի՛, սիրելի՛ լրագրողներ, մենք, որ հարցը տալիս ենք, դա ոչ թե պատահական, որոշ պատկերացում մարդկանցով մենք ինչ-որ ուզում ենք դիվիդենտ շահել, այլ բոլորս էլ հասկանում ենք՝ անփորձ երեխան 18 տարեկան 6 ամիս պատրաստվում է, էն 6 ամիսն էլ թող այն ոչ թե կրակոցային տարածքներում, այլ այնտեղ լինի։ Դա մենք, ասենք թե, որ ծնողներն են ասում, երեխաներն են ասում, մենք հանդիպում ենք, զրուցում ենք։

Գիտենք այսօր իրավիճակը, որոշ բաներ չենք ուզում բացել, բայց մեր ասածը, որ մարդ ինչքան շատ փորձ ձեռք բերի․․․Մեր զինվորներն են, մեր երեխաներն են։ Սա է մեր ասածը, որ ոչ թե անպայման առաջին գիծ կանգնելով, որտեղ անընդհատ կրակոցներ են, մի քիչ այն տարածքներում լինի, որտեղ այդքան վտանգավոր չէ, կրակոցներ չկան»,- ասաց Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք այդքան ռեսուրս կա, որ սահմանները ոչ թե 18 տարեկանները պահեն, այլ պայմանագրայինները։ 

x