Զարթոնքի նախկին գյուղապետը կողմնակիցների հետ դատարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում |tert.am|

tert.am: Զարթոնք  համայնքի  արդեն նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը  և իր կողմնակիցները  բողոքի ակցիա են  իրականացնում Արմավիրի մարզի ընդհանուր  իրավասության  դատարանի  դիմաց ՝ պահանջելով  ազատ   արձակել  Պարույր  Սարգսյանի թոռանը՝ Նարեկ  Մելքոնյանին, ով ձերբակալված է  Զարթոնք  գյուղում ապրիլի 13 –ին կրակոցներով  ուղեկցված  միջադեպի  գործով:

Նախկին  գյուղապետն ասաց, որ դատարանը  քննարկում է թոռան  խափանման  միջոցի  հարցը:

«Մենք  պահանջում ենք, որպեսզի արդարություն լինի և նա չկալանավորվի, այսքանը, այս  պահին ավելին չեմ  կարող ասել»,-նշեց նա:

Նշենք, որ  բողոքի ակցիային մասնակցում են նաև մեծ թվով  երեխաներ:
Զարթոնք գյուղի դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանը, ով նախկին գյուղապետի քույրն ավելի վաղ հայտնել էր, թե որդուն պաշտպանելու համար աշակերտական խորհուրդն է ոտքի ելել, նա վստահեցրել էր, որ ինքն այդ ամենի հետ կապ չունի:

x