Հայ սակրավորների առաքելությունը Սիրիայում շարունակվում է․ 10 000 ք/մ տարածք է ականազեծվել |news.am|

24news.am: Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները:

Այդ մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի  հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

Ընդհանուր առմամբ 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք է ականազերծվել:

x