Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ՍԴ-ի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար ներկայացրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին: Տարասյանը թեկնածուին ներկայացրեց  խորհրդարանի ապրիլի16-ի նիստում:

«ՍԴ-ի դատավորի թեկնածուի առաջադրումը կանոնակարգելու և գործընթացը ավելի թափանցիկ կազմակերպելու համար հունվարի 31-ին նախագահի կարգադրությամբ սահմանվեց ընթացակարգ, որը կապահովի նշված սկզբունքները:

Ձևավորվել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվել են պետական և գիտաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությամբ սահմանված ժամկետներում ներկայացվել են ՍԴ-ի դատավորի երեք թեկնածուների փաստաթղթեր` Գոռ Հովհաննիսյանի, Վահե Գրիգորյանի և Մարտին Մանուկյանի: Աշխատանքային խմբի անդամները թեկնածուների հետ զրույցից հետո իրենց կարծիքները փակ ծրարներով ներկայացրել են նախագահին:

Նախագահը, ընդունելով ի գիտություն, ունենալով յուրաքանչյուր թեկնածուի հետ առանձնազրույց, ներկայացրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»,-ներկայացրեց Տարասյանը:

x