«Հենց ղարաբաղցիներն այդ հողում ապրելու, այն շենացնելու իրավունք ունեն». Էդուարդ Լիմոնովը՝ Արցախ կատարած այցի մասին |tert.am|

tert.am:  Ռուս գրող, հրապարակախոս Էդուարդ Լիմոնովը Regnum կայքում ծավալուն հոդվածով անդրադարձել է Արցախին՝ պատմելով Ստեփանակերտ, ինչպես նաև շփման գիծ կատարած այցի մասին:

«Սա աշխարհագրական դիրքի առումով վերջին քրիստոնեական պետության մայրաքաղաքն է՝ քրիստոնեության վերջին ամրակետը: Թող ռուսները մտածեն սրա մասին. այնտեղ բոլոր կողմերից իսլամական պետություններ են: Եվ եթե Իրանն Արցախին բարեկամաբար է վերաբերվում, ապա մյուս բոլոր երկրները՝ նախևառաջ Ադրբեջանը, թշնամաբար են վերաբերվում:

Իսկ նրանք ուրիշ էլ ի՞նչ կերպ կարող են վերաբերվել: Ինչ վերաբերում է նրան, թե այս հողերի նկատմամբ ով իրավունք ունի, ապա դա ղարաբաղցիներն են: Ղարաբաղի հայերը (նրանք 160 000-ից պակաս են) յոթ միլիոնանոց բնակչությամբ Ադրբեջանից ավելի ուժեղ դուրս եկան: Ղարաբաղցիները պատրաստ էին մեծ քանակությամբ մարդկային կյանքեր զոհաբերել և զոհաբերեցին, հետևաբար՝ հենց նրանք էլ այդ հողում ապրելու, այն շենացնելու իրավունք ունեն: Սեփական ուժի համար ներողություն խնդրել պետք չէ. Արցախին տիրում են ուժի իրավունքով»,-գրում է Լիմոնովը՝ Ռուսաստանի իշխանություններին խորհուրդ տալով ոչ թե բոլորի հետ ընկերություն անել, այլ ընտրություն կատարել, քանի որ «Կովկասում Ռուսաստանը հայերից բացի ոչ մեկ չունի»:

 

x