Ապամոնտաժվում է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը

Խորենացու փողոցի 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվում է: Համայնքային սեփականության հողամասի վրա, իրավական կարգավիճակ չունեցող, ինքնակամ կառուցված տաղավարը փաստացի օգտագործվում էր «Լիլիա» արտադրական կորպորատիվի կողմից:

Քանդումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և տեղի համատիրության ուժերով:
Մայթային հատվածը կվերականգնվի և կհանձնվի քաղաքացիների տնօրինմանը:

x