Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է ԵԱՀ ՆՊ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ

Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Քարիմ Դարվիշի (Karim Abdel Darvish) հետ։

Քարիմ Դարվիշը շնորհավորել է Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերը երկու բարեկամ երկրներն առավել ամուր կապելու գործում։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ անձնապես մեծ համակրանք ունի հայ ժողովրդի նկատմամբ և ծանոթ է նրա պատմությանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Գրիգորյանը նշել է՝, որ Եգիպտոսը և եգիպտացիները հայ ժողովրդի պատմության ամենացավալի ժամանակաշրջանում օգնության ձեռք են մեկնել հայերին, հյուրընկալելով ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի, և Հայաստանը դա երբեք չի մոռանում։

Նա հավելել է, որ Եգիպտոսում հայերը մշտապես իրենց դրսևորել են որպես օրինպաշտ քաղաքացիներ՝ մեծ ներդրում ունենալով Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում։

Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խորացմանը՝ դեսպան Գրիգորյանն ու Քարիմ Դարվիշին երկուստեք կարևորել են համապատասխան բարեկամության խմբերի սերտ աշխատանքների իրականացումը։

x