Քաղաքապետարանը 24 նոր աղբատար մեքենա է պատվիրել

Երևանի ավագոնւ անդամ Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի´ երևանցիներ, ինչպես գիտեք աղբահանության հարցը ամենաքննարկվող և խնդրահարույց հարցերից մեկն է դարձել վերջին տարիներին, հատկապես վերջին 1 տարում: Տարիներ առաջ Սանիթեքի հետ կնքված համագործակցությունը ամենավատ գործարքներից մեկն է, և այդ կազմակերպության ապաշնորհ ու սխալ կառավարման արդյունքում Երևանի աղբահանությունը վտանգի տակ է հայտնվել:

Սակայն քաղաքային իշխանության տարած աշխատանքների և քննարկումների արդյունքում շատ շուտով հարցին կտրվի վերջնական լուծում, ըստ որի մի քանի օրից ավագանին կընդունի նոր համայնքային հիմնարկ ստեղծելու որոշում, որը կիրականացնի Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները:

Բացի դրանից, քաղաքապետարանը պատվիրել է նոր` թվով 24 աղբատար մեքենաներ և ևս 5-ը կպատվիրի առաջիկայում, որոնք կշահագործվեն վերոնշյալ հիմնարկի կողմից` քաղաքապետարանի անմիջական հսկողության ներքո, որի արդյունքում քաղաքում աղբահանության մոտ կեսը կիրականացնի համայնքը` նոր տեխնիկայով, նոր պահանջներին համապատասխան և, ըստ էության, երկարաժամկետ կլուծի աղբահանության խնդիրը քաղաքում»:

 

x