Ռեսուրսի սակավությունը տեսանելի է մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնելիս․Դավիթ Խաժակյան

aysor.am։ Կառավարության շենքի դիմաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամները հանդես են գալիս հայտարարությամբ։

«Ռեսուրսի սակավությունը տեսանելի է մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնելիս», - հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նա նշեց, որ քաղաքապետարանը դիմել է կառավարությանը և կառավարության նիստում այսօր քննարկվում է որոշում, որով քաղաքապետարանին պետք է հնարավորություն տան մեկ անձից գնում իրականացնելու այն գնման դեպքում, որը դատարանում է գտնվում քաղաքապետարանի իսկ կողմից։

Իրավիճակն, ըստ Խաժակյանի, այնպիսին է, որ նա չի կարող պնդել և ասել, թե աղբահանության հետ կապված գնում մի կատարեք:

«Բերել և հասցրել են այնպիսի վիճակի, որ այլ ելք չի կարող լինել։ Բայց ես կատարում եմ շատ հստակ պնդում և հուսով եմ, որ պատկան մարմինները սրան կարձագանքեն։ Քաղաքապետարանը հստակ կատարել է գործողություններ, որպեսզի գնումն իրականացնի մեկ կազմակերպությունից։

 

 

x