ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն․ Միհրան Պողոսյանի գրասենյակ

ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ քիչ առաջ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն։

Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։ 

«Այս ռեպրեսիվ քայելրը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։ Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը։ 
Հիշեցնենք, Միհրան Պողոսյանն, արձագանքելով Արթուր Վանեցյանի՝ իր գտնվելու վայրի մասին արված հայտարարությանը, անմիջապես հրապարկել էր իր բնակության հասցեն»,- ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Միհրան Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ: Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ՀՔԾ-ն դատարան էր ներկայացվել ապրիլի 13-ին, եւ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: 

 

x