Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել. Լենա Նազարյան |aysor.am|

aysor.am: Ազգայն ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը բացառում է, որ քաղաքական պատվեր է իրականացվում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ։

«Ես բացառում եմ, որ որևէ մեկի, որևէ պաշտոնյանի, այսպես ասած, գլխին կարող են գործ սարքել։ Նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահը։

Լենա Նազարյանը, թեպետ համարում է, որ ԱԱԾ-ի կողմից քննվող քրեական գործի փաստերը հասանելի չեն, բայց մյուս կողմից նշում է, որ վստահում է ԱԱԾ-ի գործողություններին։

Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը պնդեց. «Մենք ասել ենք, որ կոռուպցիայի, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մարդկանց չենք բաժանելու յուրայինների, օտարների, ինչպես եղել է նախկինում։ Այդ բաժանումը չի լինելու։ Եվ կարծում եմ՝ արդեն համոզվել եք»։

Հիշեցնենք՝ Սանասարյանին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար և նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց ստորագրություն չհեռանալու համար։

x