Նուբարաշենի աղբավայրի հարցը պետք է արագ լուծել. ԱԻ նախարար |news.am|

news.am: Նուբարաշենի աղբավայրի հարցը անհապաղ լուծման կարիք ունի: Այս մասին մամուլի ասուլիսին հայտնել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նրա խոսքով՝ հարկավոր է վերացնել մոտ հազարավոր տոննաների վարակված հող, որպեսզի այն չխառնվի այլ հողի հետ եւ չհայտնվի գրունտային ջերերում:

«Հարցը շատ լուրջ է , հատկապես հաշվի առնելով այն, որ աղբավայրը գտնվում է սողանքային գոտում», - ընդգծեց նախարարը՝ նշելով, որ հարցը կլուծվի, երբ ֆինանսական միջոցներ կլինեն: Նման լուծում են պահանջում գործարանների տարածքները, այդ թվում «Նաիրիտը», ինչպես նաեւ պեստիցիդների պահեստները:

x