Ծառուկյանի գազալցակայանում խախտում է հայտնաբերվել․ կկիրառվի վարչական տույժ |24news.am|

24news.am: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» գազալցակայաններից մեկում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ են հայտնաբերվել։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Խաժակ Թոմոմյանը։

«Ստուգումները վերջնական փուլում են, կազմվել է ակտի նախագիծ, խախտումներ հայտնաբերվել են, վերջնական ակտը դեռ չի կազմվել», - նշեց Խաժակ Թոմոմյանը, ապա հավելել, ոչ ընկերության նկատմամբ կկիրառվի վարչական տույժ։

x