Երևանում աղբահանության համար ինքնաթափ մեքենաներ են վարձվել

Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ աղբահանության կազմակերպման ներկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով վարչական շրջաններում ինքնաթափ մեքենաներ են վարձվել:

«Դրանք մաքրում են այն աղբը, որը չի հասցնում մաքրել «Սանիթեքը», - ասել է Մարությանը:

Զեկուցվել է նաև, որ Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում աղբահանությունն ապահովելու նպատակով Վաղարշապատի քաղաքապետարանից սանմաքրման 5 մեքենա է ուղարկվել Երևան, ևս 3-ն էլ տրամադրել է «Դավարս» ընկերությունը:

x