Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պատգամավորներին հորդորել է ձեռնպահ մնալ պատերազմական կոչերից |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը հորդորել է պատգամավորներին ձեռնպահ մնալ ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ կոչերից:

«Ինչի՞ մենք կարող ենք հասնել միմիայն պատերազմի մասին զգացմունքային կոչերով: Եթե հակամարտությունը հնարավոր է կարգավորվել խաղաղ ճանապարհով, ապա ինչու՞ պետք է դրան դեմ լինենք», - ասել է Օ.Ասադովը՝ այսօր խորհրդարանի նիստում:

Նրա խոսքով՝ պատգամավորները պետք է շատ «զգույշ լինեն այս թեմայի շուրջ»:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ: Հետևաբար, պատգամավորները պետք է զգույշ լինեն պատերազմի մասին իրենց կոչերում», - ընդգծել է Ասադովը:

x