«Անատոլիայի հայերը 104 տարի է՝ արդարության են սպասում». Կարո Փայլանի գրառումը |tert.am|

tert.am: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անմոռուկի նկար է տարածել և կից գրառում կատարել:

«Հայոց ցեղասպանությունը 104 տարի առաջ այս օրը սկսվեց: Նախ հայ մտավորականները, հետո հայ ժողովուրդն իր պատմական հողերից աքսորվեց, սպանվեց:

Անատոլիայի հայերը 104 տարի է՝ արդարության են սպասում: Եկեք այս մեծ աղետին առերեսվենք, եկեք բուժվենք»,-գրել է նա:

x