Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armtimes.com|

armtimes.com: Իսրայելի խորհրդարանի պատգամավոր, «Յեշ Աթիդ» (Yesh Atid) կուսակցության նախագահ Յաիր Լապիդը կոչ է արել երկրի ղեկավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

«Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը եւ դադարեցնի տեղի տալ թուրքական ճնշումներին: Մենք ունենք պատմական ու բարոյական պատասխանատվություն՝ հիշելու ցեղասպանությունը եւ ասելու «այլեւս երբեք»,- գրել է նա:

Լապիդը տեղեկացրել է, որ մտադիր է կրկին առաջադրել Հայոց ցեղասպանության մասին իր բանաձեւը եւ հուսով է, որ խորհրդարանական կոալիցիան հավանություն կտա դրան:

«Մերեց» (Meretz) կուսակցության անդամ, Կնեսետի պատգամավոր Մոսի Ռազը եւս գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով. «Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի հոլոքոստը: Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

x