Վաշինգտոնը քննադատում է Պուտինի հրամանագիրը |azatutyun.am|

azatutyun.am։ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որով Դոնբասի բնակչության համար պարզեցվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը։

«Ռուսաստանը այս ծայրաստիճան սադրիչ գործողությամբ ուժեղացնում է իր հարձակումը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա», - ասված է Պետդեպարտամենտի ապրիլի 24-ի հայտարարությունում:

Պուտինի հրամանագիրը նույն օրը հրապարակվել է Կրեմլի կայքէջում, ինչին անհապաղ հետևել է Կիևի դատապարտումն ու Արևմուտքի քննադատությունը:
Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ այս հրամանագրով «Ռուսաստանը տապալում է Դոնբասում խաղաղ գործընթացը»:

x