Քննչական կոմիտեն բացառում է հակառակորդի կողմից զինվորի սպանության հանգամանքը: |azatutyun.am|

Քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ պարզելու ԼՂ ՊԲ զինծառայող Կարեն Կարապետյանի մահվան հանգամանքները, «Ազատության»-ը փոխանցեց կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Այս պահին կոմիտեն բացառում է, հակառակորդի կողմից զինվորի սպանության հանգամանքը։

Այսօր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

azatutyun.am

x