«Գազպրոմ Արմենիայում» 4-5 տարվա ընթացքում 500-1000 աշխատակից կկրճատվի․ Գարեգին Բաղրամյան |tert.am|

tert.am։ «Ռուսական կողմի հետ 2019 ի թվականի համար արդեն բանակցել ենք և արդեն կան որոշակի նախնական պայմանավորվածություններ, որ գազի գնի թանկացում չենք ունենալու»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Ես նաև ասել եմ, որ սակագնի ձևավորման մոդելի հարց է քննարկվում, այսինքն՝ որոշակի ժամանակահատվածի համար ֆիքսվում են պարամետրեր, և այդ ժամանակահատվածում ընկերություններն ինչ-որ խնայողություններ է փորձում իրականացնել: Բնականաբար, նաև ներդրումներ է իրականացնում իր խնայողություններին հասնելու համար: Այդ ժամանակահատվածի ավարտին ունենալու ենք կոնկրետ արդյունքներ: Խոսքը 4-5 տարվա մոդելի մասին է»,- ասել է նա։

ՀԾԿՀ պետը նշել է, որ աշխատակիցների օպտիմալացման խնդիր կա, իսկ աշխատակիցների աշխատավարձերը սակագնի վրա ազդում են՝ հաշվարկվում են սակագնում։ Թեև կոնկրետ չգիտի՝ այս պահին «Գազպրոմ Արմենիայի» ինչքան աշխատակից է կրճատվել, բայց ակնկալվում է, որ առաջիկա 4-5 տարվա ընթացքում 500-1000 աշխատակից կկրճատվի։

x