Ալիևը դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը |Tert.am|

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Էռլ Լիթցենբերգերի հավատարմագրերը և քննարկել Արցախի հակամարտության կարգավորման ուղիները, գրում է minval.az կայքը:

Ինչպես նշում է կայքը, Ալիևը Լիթցենբերգերի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի դիրքորոշմանը, որը հիմնված է «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և հակամարտության արդար լուծման» վրա:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, ինչպես նաև բանակցային գործընթացի ձևաչափի վերաբերյալ նրանց դիրքորոշումը դրականորեն են ընդունվել Ադրբեջանում:

Խոսքը համանախագահների այն հայտարարության մասին է, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում:

Զրուցակիցները փոխանակվել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ կարծիքներով:

tert.am

x