Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում է, հնարավոր է՝ երկարատև բուժում անցնի․ ՄԻՊ |24news.am|

24news.am։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ  Արման Թաթոյանը հայտնեց, որ բացի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՄԻՊ զեկույցում այլ պաշտոնատար անձիք ևս ընդգրկված են՝ Միքայել Հարությունյան, Վահագն Հարությունյան, Մանվել Գրիգորյան։

«Մանվել Գրիգորյանի հետ կապված՝ կոնկրետ լուրջ առողջական խնդիրներով պայմանավորված հարց կար, և հիմա էլ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, բուժումներ է ստանում, ընդ որում, մեր կանխատեսմամբ՝ դա պետք է, որ երկարատև բուժում լինի»,-ասաց Թաթոյանը։

Հարցին, թե Մանվել Գրիգորյանի կյանքի հետ կալանքը համատեղելի՞ է, պաշտպանն ասաց, որ հարցը քննարկվում է, և ինքը չի կարող գնահատական տալ։

Նա նաև նշեց, որ իրենք առաջարկ են արել, որ քննարկվի հիվանդությունների և կալանքի համատեղության, նաև բժշկական ծառայությունների որակի և համապատասխան մատչելիության հարցը։

x