Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հատկացրել է նոր գումարներ

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) վերջերս իրականացրեց 2019 թվականի առաջին փոխանցումները (մոտ 330 հազար եվրո) ՀՀ հետևյալ պահպանվող տարածքներին. «Խոսրովի անտառ» պետական արգելոցին (110 հազար եվրո), «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (92 հազար եվրո), «Դիլիջան» ազգային պարկին (87 հազար եվրո) և «Արփի լիճ» ազգային պարկին (40,000 եվրո):

ՀՀ բնապահպանության նախարարության հետ համաֆինանսավորումն ուղղվել է պահպանվող տարածքների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը, սարքավորումների ու արտահագուստի ձեռքբերմանը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպիսիք են անօդաչու սարքերն ու մոնիթորինգի ժամանակակից համակարգերը, որոնք կբարելավեն պահպանվող տարածքների պահպանությունն ու արդյունավետ կառավարումը:

Երկրորդ փոխանցումները նախատեսվում է իրականացնել հուլիս ամսվա ընթացքում՝ մոտավորապես նույն գումարի չափով:

CNF-ը, ՀՀ-ում իր գործունեության 10-ամյա փորձով, շարունակում է աջակցել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ ապահովելու համար Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությունը:

x