Թուրք դեսպանը պահանջել է պատժել Լիբանանում թուրքական դրոշը վառած հայերին |ermenihaber.am|

ermenihaber.am: Լիբանանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքան Չաքըլը Լիբանանի կառավարությունից պահանջել է իրավական գործողություններ սկսել ապրիլի 24-ին Բեյրութում հայերի կողմից կազմակերպված ցույցի ընթացքում թուրքական դրոշը վառելու առնչությամբ:

Թուրք դեսպանը Թուրքիայի դրոշը վառելու առնչությամբ ուղերձ է հղել նաև Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին։

Աղբյուրը նշում է, որ տեղի հայկական համայնքի կազմակերպած ակցիայի ժամանակ Թուրքիայի դրոշի այրման փաստից դժգոհել է նաև թուրքմենական համայնքը, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ։

x