Մեր գործունեության արդյունքում դադարեցվել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը․ Ալիև |tert.am|

tert.am: Մեր գործունեության արդյունքում դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` հանդես գալով նախարարների խորհրդի նիստում: Փոխանցում է trend.az-ը:

«Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ այս հարցը պետք է լուծվի մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ալիևը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի դառնա բանակցությունների թեմա:

«Նշեմ նաև, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ: Չնայած այն հանգամանքին, որ եղել են որոշակի փորձեր, սակայն մեր գործունեության արդյունքում դրանք դադարեցվել են: Բացի այդ, մարտի 9-ին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը նպատակաուղղված է և, միանշանակ, կրկին ցույց է տալիս, որ կողմերի հակամարտությունը երկուսն են: Հետևաբար, կարծում եմ, որ այս թեման արդեն լուծում գտել է: Մենք կշարունակենք մնալ մեր սկզբունքային դիրքում, կուժեղացնենք մեր երկիրը և բանակը: Տարեսկզբից այս ուղղությամբ շատ աշխատանքներ են կատարվել և դրանք կշարունակվեն»,- ասել է Ալիևը:

x