Իտալիայում ՀՀ դեսպանը նախագահել է Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նիստը

ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանն ապրիլի 30-ին Իտալիայում Ֆրանսիայի դեսպանությունում նախագահեց Հռոմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի հերթական նիստը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, անդրադարձ կատարվեց Իտալիայում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներին և նախորդ նիստերի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիստին քննարկվեցին քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հարցեր:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շուրջ յոթ տասնյակ անդամ և դիտորդ։

x