ՀԷՑ-ը շարժական առևտրով զբաղվողներին զրկել է լույսից․ մայիսի 2-ին բողոքի ակցիա կլինի |24news.am|

24news.am: Մայիսի 2-ին շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները ժամը 10:00-ին բողոքի ակցիա են իրականացնելու ՀՀ կառավարության շենքի դիմաց:

«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է, որ կառավարությունից խնդրելու են, որպեսզի շարժական սրճարաններին այլընտրանքային տարբերակ առաջարկեն, մինչև օրենքը կարգավորումներ կստանա։

«Պետք է ՀԷՑ-ին հորդորեն, որ ժամանակավորապես թույլտվություն տան, որպեսզի բոլոր 47 շրջիկ կետերը թույլտվություն ունենան աշխատելու, մինչ օրենքը կկարգավորվի: Մենք հորդորել ենք, որպեսզի շրջիկ կետերը հանեն Հանրապետության հրապարակի տարածքից, Հանրապետության մետրոյի հրապարակի մոտակայքից:

9 տնտեսվարող հետեւել է մեր հորդորին, սակայն քաղաքապետարանը դեռեւս ոչ մի քայլ չի ձեռնարկել: Բոլորն այս պահին աշխատում են գեներատորներով»:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչությունն ու ՀԷՑ-ը շարժական առևտրով զբաղվող տնտեսվարողներին զրկել են էլեկտրականությունից:

x