Ես ոչ մի գազալցակայան, ոչ էլ մեկ այլ օբյեկտ մտած չկամ ՀԴՄ կտրոնի հարցով. Արագածոտնի մարզպետը հերքում է ծեծկռտուքի մասնակից լինելը |tert.am|

tert.am։ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը հերքեց մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե իր մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, երբ փորձել է ստուգել` արդյոք մարզում գազալցակայանը ՀԴՄ կտրոն է տրամադրում:

«Ոչ միայն նման միջադեպ չի եղել, այլև ես ոչ մի գազալցակայան, ոչ էլ մեկ այլ օբյեկտ մտած չկամ ՀԴՄ կտրոնի հարցով։ Որևէ օբյեկտում որևէ միջադեպ չի եղել ոչ այս հարցով, ոչ նմանատիպ այլ հարցով»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:

Նշենք, որ Irakanum.am-ը հայտնել էր, որ մեկ ամիս առաջ Գևորգյանը մարզի տարածքում գործող գազալցակայաններից մեկում ստուգումներ է փորձել իրականացնել պարզելու համար՝ արդյոք գազալցակայանը տրամադրում է ՀԴՄ կտրոն, թե ոչ։

x