Գագիկ Ծառուկյանի մասին ՔՈ-ի հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ. Գլխավոր դատախազ

aysor.am։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Քաղաքացու որոշում կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ստուգողական գործողություններ կկատարվեն և դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական», - հավելեց Դավթյանը։

x