Եթե Միհրան Պողոսյանին ապաստան տրամադրվի, ապա նրա հանձնումը կմերժվի. Գլխավոր դատախազ |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական էքստրադիցիոն պրոցեսի մեջ է, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Էքստրադիցիոն գործընթացի իրականացման ընթացքում անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով։ Միջազգային իրավակարգավորումների համաձայն, այս գործընթացը գաղտնի է։ Այսինքն՝ այն պետությանը, որին ինքը դիմում է, պարտավոր է այդ մասին տեղեկությունը չհրապարակել։ Մենք էլ ենք ուենում նման գործեր, երբ անձը մեր երկրից հայցում է ապաստան, մնք պարտավոր ենք պահպանել սահմանված ընթացակարգերը», - հայտարարեց Դավթյանը։

Այսինքն, ըստ պաշտոնյանի, Ռուսաստանը միջազգային կոնվենցիաների համաձայն պարտավոր չէ Հայաստանին տեղեկացնել, որ ՀՀ քաղաքացին ՌԴ-ից քաղապաստան է հայցում։

Նրա խոսքով, եթե ապաստան տամադրվի, ապա կմերժվի անձի հանձնումը։ Այդուհանդերձ, գլխավոր դատախազը չբացառեց, որ նման իրավիճակ կարող է լինել։
Հարցին, թե իրավապահ մարմինների մեղավորությունը տեսնո՞ւմ է, որ գործընթացը դանդաղում է, Գլխավոր դատախազը պատասխանեց, որ իրավապահ մարմինները շարժվում են օրենքով։



x