Պաշտոնական տեղեկություն չկա հանրապետությունից Արամ Հարությունյանի բացակայելու վերաբերյալ․ Արթուր Դավթյան |tert.am|

tert.am: ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին որևէ տեղ հայտնաբերելու վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Նաև պաշտոնապես տեղեկություն չկա նրա՝ հանրապետությունից բացակայելու վերաբերյալ»,- ասաց նա։

Հարցին, թե տեղեկություններ կան, որ նա դիվանագիտական անձնագրով է լքել երկրի տարածքը, Արթուր Դավթյանն ասաց, որ նման տեղեկություն դատախազությունը չունի։

x