Գլաձոր համայնքում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Գլաձոր համայնքում կայացել է քաղաքացիների սպասարկ­ման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողություն, որին մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տեր­տեր­յանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստե­ֆանո Լազզարոտտոն, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի երկրի պատասխանատու Նաթենիել Հոջնաքին, Գերմա­նիա­յի միջազգային համագործակ­ցու­թյան ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Գլաձոր հա­մայն­քի ղեկավար Արմեն Մովսիս­յանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկե­րու­թյան (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարա­վա­յին Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագոր­ծակ­ցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստա­նում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) (մինչև 2018 թ.) համաֆի­նան­սավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զար­գացման նախարարության հետ համատեղ։

2015 թ. ի վեր Ծրագրի շրջանակներում հիմնվել են Քաղաքացիների սպասարկման 29 գրասենյակներ Տաթև, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի, Սարապատ, Աշոցք, Մեղրի, Վանաձոր, Նոյեմբերյան, Ստեփանավան, Կողբ, Ջրվեժ, Արենի, Օձուն, Տեղ, Բերդ, Արագածավան, Անի, Ախթալա, Գլաձոր և Քաջարան համայնքներում։

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատու­հան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցի­կու­թյունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործըն­թաց­ները: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծա­ռա­յությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:

Համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայն­քա­յին կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղե­կատ­վական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում:

Համա­կար­գը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թա­փան­ցիկության բարելավմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամա­նա­կի կրճատմանը: Համակարգի միջոցով հնարավոր է բնակիչներին մատուցել առցանց ծա­ռայություններ, հետևել դիմումների և գրությունների ընթացքին, իսկ հարցերի դեպ­քում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին:

Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում ՀԿՏՀ-ն ապահովում է վար­չա­կան ծառայությունների մատուցում բնակիչներին անմիջապես բնակավայրերում, խո­շո­­րաց­ված համայնքի արդյունավետ կառավարում, բնակավայրերի ինտեգրում և փոխ­գոր­ծակցություն մեկ միասնական տեղեկատվական միջավայրում:

 

x