Բացարձակ սուտ է. Էդուարդ Աղաջանյանը՝ իրեն ՊՎԾ ղեկավար նշանակելու լուրերի մասին |armenpress.am|

armenpress.am: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բացարձակ սուտ է որակում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը: Այդ մասին Աղաջանյանը նշեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Բացարձակ սուտ է, որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը; Նման բան չի քննարկվում, որևէ հիմք չկա նման քննարկման համար»,- ասաց Աղաջանյանը:

«Մամուլում վերջին շրջանում բազմաբովանդակ տեղեկատվություն է շրջանառվում, խորհուրդ կտամ տեղեկատվական այդ տարափին մեծ կարևորություն չտալ: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ուղղորդված կոնկրետ լրատվամիջոցներ կոնկրետ պատվեր են կատարում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ՊՎԾ-ի հետ կապված շրջանառվում է տեղեկատվություն, թե ներկայիս պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ինչ-որ կապեր ունի: «Ես այդ մարդուն երբևէ մինչև վերջերս չեմ էլ տեսել: ՊՎԾ-ում նշանակումների հասցեատերը վարչապետն է»,- ընդգծեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

x